Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մինչև 23 տարեկանների թիմի կազմում մասնակցել է «Վեսթ Հեմի» Մ23 թիմի դեմ խաղին, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անավարտ է մնացել։
Առաջին խաղակեսից հետո «Արսենալի» Մ23 թիմը հաղթել է 3։0 հաշվով․ մեկական գոլ են խփել Էդվարդ Նկետիան, Ջո Ուիլոկը և Կոնստանտինոս Մավրոպանոսը։
Ընդմիջումից հետո մառախուղի պատճառով խաղը դադարեցվել է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին ստացած ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելուց հետո Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» առաջին թիմի կազմում որևէ հանդիպման չի մասնակցել։ Վերջին անգամ Մխիթարյանն «Արսենալի» կազմում խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 19-ին՝ Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության «Տոտենհեմի» դեմ խաղում: