«Ալաշկերտը» շարունակում է ուսումնամարզական հավաքն Անթալիայում, որտեղ այսօր ընկերական հանդիպում է անցկացրել ղազախական «Ակտոբեի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Խաղից հետո մեկնաբանություն է տվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը, ում խոսքերը մեջբերում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը.
«Լավ հանդիպում ստացվեց:
Երկու տարբեր կազմով էինք խաղում: Ինչ-որ մեկը խաղաց 60 րոպե, ինչ-որ մեկը` 30: Փորձում էինք հասկանալ` ֆուտբոլիստներից ով ում հետ կարող է լավ համագործակցել: Մեկ բառով` իսկական ստուգողական հանդիպում էր: Երիտասարդ ու լավ թիմ ունի «Ակտոբեն»: Երկար ժամանակ գիտեմ նրանց: Հաջողություն եմ մաղթում «Ակտոբեին»»,- ասել է Ոսկանյանը: