«Ո՞րն է Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության դոկտրինը…»
Advertisement 1000 x 90

«Ո՞րն է Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության դոկտրինը…»

Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրության մի ստվար զանգված ցանկանում է իսկապես տեսնել և հասկանալ, թե ո՞րն է նոր իշխանությունների հայ-վրացական օրակարգը, ինչպես նաև հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական, հայ-եվրոպական և հայ-ամերիկյան օրակարգերը:

Առհասարակ, կա՞ որևէ օրակարգ կամ հարցերի շրջանակ, որոնց շուրջ Հայաստանը գտնվում է երկխոսության մեջ կամ պատրաստվում է սկսել այդպիսի երկխոսություն նշված երկրների ու կենտրոնների հետ:

Եթե կան, ապա որո՞նք են դրանք:

Առհասարակ, Հայաստանն ունի՞ այդ պետություններին ուղղված որևէ ուղերձ, հարաբերությունների ձևավորման, զարգացման որևէ ռազմավարական հայեցակարգ, թե՞ ոչ, արդյո՞ք փոխվում են խաղի կանոնները, կամ նոր ոճ ու տոնայնություն է հաղորդվում այդ կանոններին, թե՞ մենք շարունակում ենք նախորդ վարչակազմի գծած և իրագործած քաղաքականությունը նշված երկրների հետ:

Ավելի պարզ ասած, ո՞րն է Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության դոկտրինը և արտաքին մարտահրավերների լուծման ռազմավարական հայեցակարգը…

Հույս կա, որ առաջիկայում Ազգային ժողով ներկայացվող կառավարության ծրագրում կունենանք նշված հարցերի պատասխանները, ինչպես նաև այն, թե, այնուամենայնիվ, Փաշինյանի կառավարության համար ի՞նչ թիրախներ ու ոլորտներ են դիտվում որպես առաջնահերթություններ:

Սրանով հանդերձ, մի բան նույնպես ակնհայտ է. Արհեստական օրակարգերի ձևավորումն այն պարագայում, երբ հիմնական խնդիրների լուծման մեխանիզմներն ուրվագծված ու ընդգծված չեն որպես առաջնահերթություններ, ճիշտ չեն ընկալվում հանրության կողմից կամ դիտարկվում են որպես սխալ ազդակներ՝ առաջին հերթին վնասելով դրանց հասցեատերերին»:

Հանրության մի ստվար զանգված ցանկանում է իսկապես տեսնել և հասկանալ, թե ո՞րն է նոր իշխանությունների հայ-վրացական օրակարգը,…

Gepostet von Norayr Norikyan am Montag, 4. Februar 2019



Նման նյութեր