
2 բան կա, որ վաղ, թե ուշ բերում է իշխանության ճգնաժամի՝ հանրային կեղծ օրակարգի գերակայությունն իրական օրակարգի նկատմամբ և երկրի ղեկավարության կտրվելն իրականությունից: 10 ամիս առաջ այդպես հեռացավ Սերժ Սարգսյանը: Այսօր երկրում ակնհայտ ու հետևողական աշխատանք է տարվում և՛ կեղծ օրակարգի առաջխաղացման, և՛ իշխանությանն ամեն գնով իրականությունից կտրելու ուղղությամբ: Հանրային գիտակցությունն այսօր ծանրաբեռնված է ինչով ասես, բացի իրական խնդիրներից, ու մենք ազգովի խարխափում ենք «օրհներգի» և «պարգևավճարների» խեղաթյուրված մեկնությունների միջակայքում: