Ողբերգական դեպք Շիրակի մարզում. տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. տանը հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Իկիլիկյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տան միջանցքում գտնվող գազի խողովակից բրդյա շարֆով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 33-ամյա Գոռ Մանուկյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com