Ռուբեն Մելիքյան. «Խոսելով հանրային օրակարգի մասին»
Advertisement 1000 x 90

Ռուբեն Մելիքյան. «Խոսելով հանրային օրակարգի մասին»

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հ.Յ.Դ.-ն փորձում է հանրային օրակարգ բերել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև իրավական հարաբերությունները պատշաճ ձևով կարգավորելու նպատակով միջպետական պայմանագիր մշակելու և կնքելու հարցը։ Միանշանակ ողջունում եմ այդ հարցի արդիականացումը (վերաարդիականացումը՝ եթե կուզեք)։ Բազմիցս եմ առիթ ունեցել համոզվելու, որ պատշաճ իրավական կարգավորումների բացակայությունը անընդհատ ստիպում է մեզ ռեսուրս ծախսել անհատական, հատվածական լուծումներ որոնելու վրա։ Այս հարցում իմ փորձառությունը հատկապես վերաբերում է մարդու իրավունքների ոլորտին, բայց տեղյակ եմ, որ խնդիրներ են առկա նաև անվտանգության, արդարադատության, սոցիալական ապահովության, և շատ այլ ոլորտներում։ Երևանյան դիտանկյունից այդ խնդիրները գրեթե չեն երևում, մինչդեռ Ստեփանակերտից դրանք ավելի քան ակնառու են։

Ո՞րն է բուն խնդիրը՝ «Երևանյան» իրավական հարթությունում։ Իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՑԱԽԸ ԳՐԵԹԵ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է։ Արցախի և Արցախի բնակիչների նկատմամբ Հայկական առաջին պետությունը պատշաճ ձևով, իրավաբանորեն անխոցելի պարտավորություններ չի ստանձնել։

Կարծում եմ, ՀՀ-ԱՀ պայմանագրի քննարկմանը զուգահեռ, անհրաժեշտ է հանրային օրակարգ բերել նաև «ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ մշակելու և ընդունելու հարցը, որը կկարգավորի Արցախի և նրա բնակիչների հանդեպ ՀՀ իրավական պարտավորությունների հիմունքները։

Հոդված 1-ը կարող է, օրինակ, հետևյալ տեսքն ունենալ. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի և նրա բնակիչության անվտանգության երաշխավորն է»։



Նման նյութեր