
Ասում են, Մոցարտը տանել չի կարողացել երգչուհի Ադրիանա Ֆեռարեզեին: Իմանալով նրա երգելու ոճը, չար կատակ է արել:
Բանն այն է, որ այդ երգչուհին ցածր նոտաների ժամանակ դունչն շեշտակի ներքև է իջեցրել, իսկ բարձր նոտաների ժամանակ գլուխը զգալի հետ է գցել:
Դե, հանճարն էլ չի հապաղել՝ գրել է մի ստեղծագործություն, որտեղ անընդհատ ցածր նոտաներից բարձր նոտաների անցումներ են եղել:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը: