Ով լուսանկարի վրայինը լավ չի հասկանում։ Կա մի մեծ խնդիր. ընտանիքների գերակշռող մասում տան ռաուտեռը, վայֆայ մոդեմը ունի գործարանային գաղտնաբառ, օրինակ admin-admin: Խոսքը վայֆայ գաղտնաբառի մասին չէ։
Այլ հենց մոդեմի։ Շատերը չգիտեն էլ, որ տենց բան կա։ Իսկ ադրբեջանցի հաքերները գիտեն։ Ու կարող են մտնել ներս։ Դեռ հիմար բաներ են անում։ Բայց սա հնարավորություն է տալիս լրջագույն տեղեկատվական դիվերսիայի երկրի մակարդակով։ Պրովայդեռների մակարդակով էս հարցը պետք է լուծվի։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: