Հայկական արմատներով ուրուգվայցի ֆուտբոլիստը պատմել է Հայաստանի հավաքականից հրավերի մասին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական արմատներով ուրուգվայցի ֆուտբոլիստը պատմել է Հայաստանի հավաքականից հրավերի մասին. armeniasputnik.am

Այն ժամանակ դեռ նոր հայտնիություն ձեռք բերող ֆուտբոլի աստղ Դիեգո Ռոսի Մարաշլյանը հարազատ Ուրուգվայի Պրիմերա դիվիզիոնի առաջին խաղաշրջանում երկրի չեմպիոն դարձավ։ Այսօր` երկու տարի անց, նա հիանալի խաղ է ցուցադրում ԱՄՆ–ում, MLS–ում, «Լոս Անջելես» ակումբում։ Sputnik Արմենիան Sputnik Mundo–ի օգնությամբ բացառիկ հարցազրույց է ունեցել Դիեգոյի հետ։ Ֆուտբոլիստի հայկական արմատները, առաջիկա ծրագրերն ու հեռանկարները դարձել են հարցազրույցի թեմա։

Մարտի սկզբին Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանը կդառնա 21 տարեկան։ Երիտասարդ խաղացողն արդեն հասցրել է տիտղոսներ նվաճել հարազատ Ուրուգվայում, լավ պայմանագիր կնքել«Լոս Անջելես» ակումբի հետ, որը հանդես է գալիս MLS–ում (ԱՄՆ–ի և Կանադայի բարձրագույն ֆուտբոլային լիգա)։ Նոր ակումբի կազմում առաջին իսկ խաղի ժամանակ նա իր առաջին գնդակն է ուղարկել հակառակորդի դարպաս։

Ընդհանրապես, Մարաշլյանը սովորություն է դարձրել առաջին խաղը գոլով նշել։ Ուրուգվայի Պրիմերայում նա խաղում էր երկրի ամենատիտղոսավոր ակումբներից մեկի` «Պենյարոլի» կազմում։ Առաջին անգամ հիմնական կազմում նա խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի ապրիլին, «Ռենտիստասի» հետ խաղում։ Եվ փոխարինեց ոչ թե սովորական մի խաղացողի, այլ Դիեգո Ֆորլանին։ Այդ քայլն արդարացրեց իրեն արդեն 10-րդ րոպեին, երբ Մարաշլյանը բացեց խաղի հաշիվը։ Այդ նույն խաղաշրջանում «Պենյարոլի» հետ միասին նա դարձավ երկրի չեմպիոն։

 

View this post on Instagram

 

A post shared by Diego Rossi (@diegorossi9) on Oct 22, 2018 at 5:00pm PDT

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am