«Ոչխարներ». Միխալկովը Comedy Woman-ի հումորիստներին անպատվել է ճամբարում մահացած գեներալի մասին կատակի համար. style.news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ոչխարներ». Միխալկովը Comedy Woman-ի հումորիստներին անպատվել է ճամբարում մահացած գեներալի մասին կատակի համար. style.news.am

73-ամյա Նիկիտա Միխալկովը կտրուկ արտահայտություններ է արել Comedy Woman-ի հումորիստների հասցեին խորհրդային գեներալ Դմիտրի Կարբիշեւի (նրա վրա սառնամանքին ջուր են լցրել, եւ գեներալը մահացել է ճամբարում) մասին կատակի համար։

Այդ համարը 2013թ.-ին ներկայացրել են Եկատերինա Վարնավան, Նադեժդա Սիսոեւան եւ Նատալյա Մեդվեդեւան։ Ըստ սյուժեի՝ նրանք վեր էին հանում ցրտի» պատճառները։ Քննարկվում են տարբեր վարկածներ՝ «Mentos-ի գովադում երեւացող տղամարդն է փչել» կամ «գեներալ Կարբիշեւի սառած հոգին մոտեցել է ու գրկել»։

Ռեժիսորին առհասարակ դուր չի եկել այս համեմատությունը, եւ նա մասնակիցներին ոչխար է անվանել։ Նրա խոսքով՝ պատերազմի հերոսի մասին նման կատակներն անթույլատրելի են»։

«Իսկ երբ Comedy Club-ի այդ ոչխարն այդպես կատակում են, հասկանո՞ւմ են՝ ինչ են ասում, ո՞ւմ մասին են խոսում։ Նրանք կարո՞ղ են մի վայրկյանով պատկերացնել՝ ինչ է դա. 40 աստիճան ցրտին կանգնել՝ սառը ջրով թրջված վիճակում եւ վերածվել ինքդ քո սառցե արձանի»,- «Ռոսիա 24» հեռուսաընկերության եթերում՝ իր հաղորդման ընթացքում ասել է Միխալկովը։

style.news.am