Օգտատեր Նունե Գաբրիելյանի գրառումը. «Վերջին մի քանի օրը, անդրադառնալով փողոցային առևտրին, շատ են խոսում այն մասին, որ առևտուրը պետք է իրականացնել սահմանված վայրերում: Հիշողոթյունը կորցրած մարդկանց հիշեցնեմ, որ Մաշտոցի պողոտայում գյուղմթերքի առևտրի սահմանված վայրը ճարտարապետական հուշարձան հանդիսացող Ծածկած շուկան է, որը արդեն քանի տարի է աղճատված և օկուպացված է օլիգարխի կողմից:
Վերադարձրեք այն գյուղացուն ու մանր առևտրականին և փողոցային առևտուրը Մաշտոցի պողոտայում կվերանա, իսկ բնակիչներն էլ վերջապես նորից հնարավորություն կստանան լիակատար օգտվել Հայաստանի բերք ու բարիքից ու ոչ թե հույսը կդնեն Սիթիի թանկ կամ անորակ միրգ/բանջարեղենի վրա: Իսկ Սիթին՝ իր տիրոջ սեփական միջոցներով շուկայի ճարտարապետական տեսքը վերականգնելուց հետո, թող տեղափոխվի դիմացի մայթ, կունենանք և՛ սուպերմարկետ, և՛ շուկա»: