Կանադացի լուսանկարիչ և կինեմատոգրաֆ Gregory Colbert-ի Ashes and Snow ֆիլմերի, նկարների և նամակների տեսքով նովելների շարքը, որոնք ներկայացված են Nomadic Museum-ում, կարողացել է ցնցել ողջ աշխարհը:
Ցուցահանդեսը, որը հասել է մինչև Վենետիկ, Մեխիկո, Նյու Յորք, Տոկիո և Սանտա Մոնիկա, ցույց է տալիս մարդու և բնության ամուր և սիրուն կապը, որը, ժամանակի ընթացքում, սկսել է ոչնչանալ հենց մարդու ձեռքով:
«Դեռ երեկ մենք և բնությունը մի ամբողջություն էինք, իսկ այսօր մարդն առանց ափսոսանքի ոչնչացնում է ապրող ամեն բան»:
Vnews-ն առանձնացրել է Ashes and Snow շարքի լավագույն նկարներից մի քանիսը: