
Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.
«Լինել իշխանություն, նշանակում է լինել հեգեմոն քաղաքական և սոցիալան պայքարում, իսկ հեգոմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որոնց հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետական հարթություններում) հարաբերություններ։
Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։
Պարզ է, որ նման պայմաններում «նոր իշխանությունը» չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։
Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ «Նոր իշխանությունը» ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելը ավելի բարդ գործ է։
Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռը իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ «անհանդուրժող» վերաբերմունքի արդեն կտարածվի իր վրա։
Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել վատ պարելուն խանգարող օբյեկտիվ հանգամանքներից»։