Աբգար Գևորգյանի հրապարակումը.
«Կարդում էի Սոց.ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի նյութի տակ գրված մեկնաբանություններն ու շատ հետաքրքիր մի գրառման հանդիպեցի: Պարզվում է մեր Արսենը ոչ միայն աթեիստ է ու ծաղրում է Քրիստոսին, ոչ միայն սարսափելի ազատամիտ է ու ծաղրում է իր իսկ ազգին, ոչ միայն գեյերի ու լեսբիների պաշտպան է, այլև շարքային գողության մեջ մեղադրվող: Այո, այո, ճիշտ կարդացիք՝ Սոց.ապահովության պետական ծառայության պետի տեղակալը 2015 թ-ին տեղի ոստիկանների կողմից ձերբակալվել էր ՌԴ-ում գողության համար հետախուզվելու պատճառով (հղումը՝ https://armlur.am/318326/):
Հետո մեր Արսեն ախպերն ինչ որ լոլոներ է կարդացել, իբր պլանշետ է գնել, հետո պարզվել է այդ պլանշետը գողացված է, հետո լրի՜վ պատահաբար այդ պլանշետով մտել է այն խանութ, որտեղից այն գողացել էին, հետո բռնվել է, ձերբակալվել, 3 օր անցկացրել ձերբակալվածների պահման վայրում, հետո դուրս է եկել ու միանգամից հետ եկել Հայաստան (գալը կարդացեք փախել):
Մի պահ պատկերացրեք, մարդ, ով իբր թե պայքարում է մյուսների իրավունքների համար, մարդ ով այսօր պետական պաշտոն է զբաղեցնում, կամ չի հասկացել, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը չի կարճվել, իրեն չեն արդարացրել, քանի որ դեռ դատարանի վճիռ չկա, կամ էլ այդ ամենը լավ հասկանալով ու մեղավոր լինելով թողել, հետ է եկել հայրենի օրրան, որտեղ կարող էր ազատ ցույցերի մասնակցել, իսկ բռնվելու դեպքում էլ ասել, որ քաղբանտարկյալ է:
Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում մեր նոր Հայաստանում: Մեկ ցմահ դատապարտված դաժան մարդասպանի կնոջն են պետական կարևոր հիմնարկում աշխատանքի ընդունում, մեկ պլանշետի գողության մեջ մեղադրվողին, որի անմեղության վճիռ առ այսօր չկա»: