Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը պատմել է, թե ինչպես պետք է անցկացվի իր ամուսնությունը հեռուստահաղորդավարուհի Պիլար Ռուբիոյի հետ:
«Որոշել ենք ամուսնանալ Սևիլիայում, քանի որ Մադրիդում շատ երկար ենք ապրում: Դա նշանակում է, որ հյուրերի քանակը քիչ կլինի: Յուրահատուկ հարսանիք է լինելու, քանի որ մենք ենք յուրահատուկ:
Սա յուրահատուկ պահ է մեզ համար, քանի որ մենք շատ երկար տարիներ միասին ենք և ստեղծել ենք ֆանտաստիկ ընտանիք՝ երեք երեխաներով, որոնք մեր կյանքը լցնում են կրքով:
Զգում ենք, որ սա կատարյալ պահ է: Ցանկանում ենք, որ մեր երեխաները վայելեն այս հարսանիքը, քանի որ փոքր տարիքում նրանք ոչինչ չէին հասկանա»,- Ռամոսի խոսքն է մեջբերում Mirror-ը:
32-ամյա Ռամոսը հանդիպում է Պիլարի հետ 2012 թվականից: Վերջինս մեծ է պաշտպանից 8 տարով: