
61 տարեկան հասակում վախճանվել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Վանո Զոդելավան: Այդ մասին հայտնել է Imedi հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներ:
Զոդելավան 2017 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարի էր ենթարկվել վրաց-ադրբեջանական սահմանից Թբիլիսի ձգվող ճանապարհին: Նա ուժեղ հարված էր ստացել գլխին: Նրա առողջական վիճակը շատ ծանր էր:
Մինչև վերջին ժամանակներս Զադելավան բուժվում էր Թբիլիսիի Առաջին կլինիկական հիվանդանոցում: 1997-1998 թվականներին Զադելավան եղել է Փոթի նավահանգստային քաղաքի քաղաքապետը, 1998 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2004 թվականի ապրիլի 19-ն զբաղեցրել է Թբիլիսիի քաղաքագլխի պաշտոնը: