Iravunk.com-ի խմբագրություն են ահազանգել Արագածոտնի մարզի մի շարք համայնքապետեր և մարզպետարանի ստորին օղակներում աշխատող անձիք, ովքեր վախեցած, բայց ինչպես իրենք են ասում. «Ուրիշ ելք չունենք, մտածում ենք, որ գոնե մամուլով բարձրաձայնելուց հետո պարոն Փաշինյանը ուշադրություն կդարձնի Արագածոտնի մարզին և մեզ կազատի մարզի բդեշխից` մարզպետ Դավիթ Գևորգյանից»:
– Մենք վստահ ենք, որ պարոն Փաշինյանը իմանալով, թե ինչպես է իր թիմի անդամ մարզպետը վերաբերում իր ենթակաների հետ` համապատասխան քայլեր կձեռնարկի: Այդ ինքնահավան, ստախոս երիտասարդը` մարզպետարանը վեր է ածել կուսակցական գրասենյակի: Ուզում է, որ միայն իրեն սրբացնեն: Ամեն անգամ գնում-գալիս ասում է, թե ինք մարզում խնդիր չի կարող ունենալ, որովհետև վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը:
Գյուղապետերից մեկն էլ, ով այնքան ահաբեկված էր երիտասարդ, ինքնահավան մարզպետի հաթաթաներից` խնդրեց, որ անունը չգրեք, բայց ասաց.
– Ա՛յ բալա ջան, սաղիս ձեռք է առնում, կանչում է կաբինետ, հաթաթաներ տալիս, մատ է թափ տալիս վրեքներս: Թե տեսեք հա հանկարծ չշշկռվեք, թե չէ վերջներդ դատարանի առաջ կանգնելն է լինելու: Ոչ մեծ գիտի, ոչ փոքր: Բոլորս ահաբեկում է, վախեցնում է, ասում է` անձամբ պարոն Փաշինյանի հետ է մտերիմ, ու որ իր մի զանգը հերիք է, որ սաղ գյուղին ոտքի կանգմեցնի մեր դեմ:
Մարզպետարանի աշխատակիցներից մեկն էլ նկատեց.
– Քսան օրվա խորհդական` Տիգրանին, ում ասում են` շուտով փոխմարզպետ է ուզում նշանակել, հարյուր տոկոս պարգևավճար է տվել: Էլ չեմ խոսում իր ու իր կադրերի` հարյուր տոկոսանոց ստացած պարգևավճարների մասին: Իսկ ստորին օղակների աշխատողներին` ոչ մի առավելություն: Էս մարզպետը մենակ իրա «սվոյերի» համար է աշխատում:
Ախր նեղանալու էլ չի, ինքը սաղ կյանքը երազեր նման պաշտոն չէր ստանա: Դե պատկերացրեք Յանդեքս տաքսու վարորդա աշխատել, շուկայում հսկիչ եղել, ու մեկ էլ հոպ` մարզպետ: Էն որ ասում են` չտեսավ պատից կախ` տեսավ ճակատից կախ: Բայց ամենավատն այն է, որ ինքը խաղում է վարչապետի հեղինակության հետ, իր անունը տալով` սաղին հաթաթաներ է տալիս:
Ա.Հ.