
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր ֆուտբոլի պատմության ողբերգական օրերից մեկն է. 1958 թվականի այս օրը «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները տուն էին վերադառնում Չեմպիոնների գավաթի՝ «Ցրվենա Զվեզդա»-ի դեմ հանդիպումից և Գերմանիայի Մյունխեն քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալու երրորդ փորձից հետո ինքնաթիռը վթարի է ենթարկվում։ Արդյունքում տեղում զոհվում է 21 հոգի, ևս երկուսը մահանում են հետագա օրերի ընթացքում։ Ողջ մնացածներ թվում էր անգլիական ֆուտբոլի ապագա լեգենդ Բոբի Չարլթոնը»։