Փետրվարի 6-ի լույս գիշերը Ադրբեջանի հյուսիսում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի փոխանցմամբ, 6 բալ ուժգնությամբ հիմնական երկրաշարժին հաջորդել է ևս 3 երկրաշարժ:
Երեք երկրաշարժերն էլ գրանցվել են Ադրբեջանի հյուսիսում` Պիրգուլու կայարանից արևմուտք և հարավ-արևմուտք ուղղությամբ: Երկրաշարժերի ուժգնությունը եղել է 3.4, 3.0, 3.9 մագնիտուդ:
Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցած 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է 30 մարդ:
Երկրաշարժերը գրանցվել են Ադրբեջանի Շամախի, Իսմայիլի և Ագսուի շրջաններում:
Երկրաշարժերի հետևանքով զոհեր չեն գրանցվել: