«Ամուսնանալն ու ամուսնալուծվելը շատ թեթև երևույթ է դարձել». Ռոզի Ավետիսովա. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ամուսնանալն ու ամուսնալուծվելը շատ թեթև երևույթ է դարձել». Ռոզի Ավետիսովա. life.tert.am

«Սեր պետք է լինի գիտակցված»․ այս համոզմանն է դերասանուհի Ռոզի Ավետիսովան, որի հետ  Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել։ Դերասանուհին, որը հիմա լսարանին ներկայանալու հնարավորություն ունի թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում, մանկուց է այս մասին երազել։

Ասում է` եթե դերասանուհի չդառնար, կնախընտրեր անասնաբույժի մասնագիտությունը, բայց դերասանուհի դառնալը փոքրիկ Ռոզիի երազանքն էր։

«Ես իդեալական եմ համարում այն ընտանիքը, որտեղ կան սեր ու առողջ փոխհարաբերություն։ Ընտանիքի ճիշտ կառուցման մոդելի հիմքում կայացած մարդիկ  կարող են լինել, որոնք ճանաչում են իրենք իրենց և գիտեն, թե կյանքից ինչ են ուզում։ Մասնագիտություն, տարիք, աշխարհայացք… կարևոր չեն, առաջնահերթն այն է, որ լինի գիտակցված սեր, ոչ թե պատանեկան զգացմունք, որը հիմնված է միայն էմոցիաների վրա։ Ցավոք, հիմա շատ ընտանիքները չունեն ամուր հիմքեր, մեր օրերում ամուսնանալն ու ամուսնալուծվելը շատ թեթև երևույթ է դարձել։ Այդ հարցին մեծ պատասխանատվությամբ չեն վերաբերվում, անգամ, եթե երեխա ունեն։ Ես չափազանց լուրջ եմ ընկալում դա և հասկանում եմ, որ երկար ծանրութեթև անելուց հետո միայն պետք է գաս այն մտքին` արդյոք պատրաստ ես կյանքիդ մյուս մասն ապրել տվյալ մարդու հետ»,– շեշտեց նա։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր