Երիտասարդ դերասանուհի Էրմինա Զախարովան նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին: Դերասանուհու հետ զրուցել ենք ինչպես նոր ֆոտոշարքի, այնպես էլ սպասվող Սիրո տոների ու սիրելիի հետ հարաբերությունների մասին։
Առջևում Սիրո տոներն են։ Պարզվում է` դերասանուհին առանձնակի նշանակություն չի տալիս ոչ Վալենտինը, ոչ էլ Սուրբ Սարգսի նշելուն: «Ինձ համար դրանք սովորական օրեր են: Ես միայն ծնունդս ու Նոր տարին եմ նշում:)»,-ասաց նա:
Էրմինան կարծում է, որ միմյանց սեր խոստովանելու կամ որևէ գեղեցիկ վայր գնալու համար պետք չէ հատուկ սպասել այդ օրվան։ Դերասանուհին իրեն կիսով չափ է ռոմանտիկ մարդ համարում, անակնկալների սիրահար չէ: Նա համոզված է`սերը կյանքի շարժիչ ուժն է, իսկ ուշադրությունը սիրելիի նկատմամբ պետք է լինի ամբողջ տարվա ընթացքում. «Ինձ համար տարօրինակ է, որ զույգերն հատուկ պատրաստվում են այդ տոներին: Կարծում եմ՝ ամեն օրն էլ կարելի է օգտագործել գեղեցիկ մի վայր գնալու համար,- ասաց դերասանուհին և ավելացրեց, որ ինքն ու ընկերն այդ հարցում համակարծիք են,- Միմյանց նվերներ անելու համար էլ մենք հատուկ օրերի չենք սպասում»:
Ամբողջությամբ՝ life.tert.am