«Երբևէ այսքան վատ ծրագիր չէի թերթել». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Երբևէ այսքան վատ ծրագիր չէի թերթել». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Կառավարության ծրագրի նախագծից մի հատված…
Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Այսպիսի քաղաքականությունը թույլ կտա բարձրացնել տնտեսության մրցունակությունը, ինչի արդյունքում հեռանկարային զարգացման տեսանկյունից կարեւոր՝ արտահանելի հատվածում, կաճեն շահութաբերությունը եւ ներդրումների իրականացման խթանները: Մասնավորապես, Կառավարությունն իջեցնելու է շահութահարկի դրույքաչափը, սահմանելու է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ աստիճանաբար իջեցնելով այն, օտարերկրացի ֆիզիկական անձանց շահաբաժինները հարկվելու են Հայաստանի Հանրա​պետության քաղաքացիների շահաբաժինների հարկման միեւնույն՝ ավելի ցածր դրույքաչափերով, աստիճանաբար բարձրացվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը»։

Ծրագիրը սկսել եմ թերթել, եթե էմոցիանալ նախնական կարծիք ասեմ. «Երբևէ այսքան վատ ծրագիր չէի թերթել», անցումայինը չհաշված:

Մասնագիտական կարծիքի մասով, մյուս շաբաթ վերլուծություն փորձեմ գրել:

Ու էս ծրագրին որոշ պատգամավորներ արդեն դրական արձագանք են տվել»:



Նման նյութեր