
Արևելագետ Վարդան Ոսկանյանի գրառումը.
«Աշխարհում երեք ազգ գիտեմ, որ ամեն ինչից ու միշտ դժգոհ են՝ մենք, իրանցիներն ու ֆրանսիացիները։ Ընդ որում, երեքի մեջ էլ դժգոհ լինելը համարվում ա պրեստիժային ու մոդայիկ ինչ-որ բան, իսկ դժգոհը երջանիկ դժվար լինի։
Էնպես որ «չաղ ու բախտավոր» իմա՝ «երջանիկ» լինելու, արդի աշխարհաբարով ասած, կուտը կառավարության ծրագրում կարելի ա փոխել «հարուստ» բառով, բայց դե, հարստությունը չափելի ա, իսկ երջանկությունն անսահման :)»: