«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գովեստի խոսքեր է հղել «զինագործների» կիսապաշտպան Մատեո Գենդուզիի հասցեին:
30-ամյա ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ 19-ամյա ֆուտբոլիստը քրտնաջան աշխատանքի դեպքում կարող է դառնալ աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը:
«Գենդուզին 19 տարեկան է, նա պետք է մտածի ֆուտբոլի մասին:
Ոչ բոլորն են այդ տարիքում Ֆրանսիայից տեղափոխվում «Արսենալ»: Կարծում եմ, որ նա մեծ տաղանդ ունի:
Նրան օգնում ենք խորհուրդներով` նշելով, որ քրտնաջան աշխատանքի դեպքում նա կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
Երիտասարդ տարիքում միշտ էլ դժվար է նոր երկիր տեղափոխվել և հարմարվել նոր մշակույթի: Քեզ ժամանակ է հարկավոր` նոր թիմակիցներին և մարդկանց մտածելակերպին հարմարվելու համար:
Հիմա նա անգլերեն է սովորում: Բոլորս օգնում ենք նրան: Նա դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում է, սակայն նա փորձում է: Նրա մոտ ամեն ինչ կստացվի»,- հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Metro-ն` հղում անելով COPA 90-ը: