Ինքնակոչը, ով Բրիտանիայից պլաստիկ վիրաբույժ է ձևացել, մի ամբողջ տարի վիրահատություններ է կատարել Բուխարեստի հեղինակավոր կլինիկաներում: Իտալիայի քաղաքացին ոչ բժշկական կրթություն է ունեցել, ոչ որակավորում, սակայն վիրահատություններ և այլ պրոցեդուրաներ է անցկացրել:
Անցյալ տարվա մարտից տղամարդը աշխատել է Բուխարեստի մի քանի մասնավոր կլինիկաներում, ինչպես նաև հաջողացրել է աշխատանքի ընդունվել Monza Hospital հիվանդանոցում, որը Ռումինիայի մայրաքաղաքում ամենահեղինակավորներից մեկն է համարվում: Հաղորդվում է, որ ինքնակոչը Ռումինիայի իշխանություններից պաշտոնական փաստաթղթեր է ստացել, որոնք տրվել են կեղծ բժշկական դիպլոմի հիման վրա: Դրանում նշված է եղել Մեթյու Մոուդ անունը, սակայն նրա իսկական անունը, ինչպես պարզվել է, Մաթեո Պիոլիտի է:
Իր ինքնակենսագրակնում տղամարդը գրել է, որ սովորել է UPMC Presbyterian Shadyside Hospital-ում և ԱՄՆ-ի հեղինակավոր Johns Hopkins University School of Medicine-ում, Բրիտանիայում, Իսպանիայում և Իտալիայում պլատիկ վիրաբուժության պրակտիկա է անցել: Իրականում սակայն նա անգամ ավագ դպրոցը չի ավարտել:
Ռումինիայում Մաթեոն իրեն ՎԻՓ վիրաբույժ է ներկայացրել, ինչի շնորհիվ արագորեն գրավել է վճարունակ պացիենտների: Նա անգամ ֆեյսբուք սոցցանցում էջ է ստեղծել, որտեղ իր լուսանկարներ է տեղադրել, ինչպես նաև պացիենտների «առաջ և հետո» նկարները:
Մաթեոյի որակավորման հետ կապված առաջին կասկածները գործընկերների մոտ առաջացել են այն ժամանակ, երբ նրանք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ բարձր հեղինակություն ունեցող բժիշկը չի կարողանում նորմալ հագնել վիրահատական ձեռնոցները, ձեռքերն էլ ճիշտ չի լվանում:
Ամենից սարսափելին այն է, որ ինքնակոչը վիրահատություններ է անցկացրել: Անեստեզիոլոգներից մեկը լրագորղներին ասել է, որ կրծքի իմպլանտների տեղադրման վիրահատությունը, որը սովորաբար մեկ ժամից մի փոքր ավել է տևում, Մաթեոյի դեպքում ավելի քան 4 ժամ է տևել: Բարեբախտաբար, վիրահատությունից հետո պացիենտը ողջ է մնացել:
Հետագայում պարզվել է, որ հանցագործը օրենքի բազմաթիվ խախտումներ է թույլ տվել: 2011 թվականի Իտալիայում նա 1.5 տարի պայմանական ժամկետով դատապարտվել էր նրա համար, որ ստել է, թե նա բժիշկ է, քանի որ Մոդենայից Լուիջի Վինչենցո Պոլիտի անունով շատ ահյտնի վիրաբույժի ազգանվանակիցն էր:
Այժմ ինքնակոչը փախուստի մեջ է: