
Արշալույս Մղդեսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Տաքսու վարորդները նորից տուգանքների զրոյացում եմ պահանջո՞ւմ։ Ժամ առաջ պետք է մտցնել տուգանքների հետ մեկտեղ բալային համակարգը, որը Վրաստանում ու շատ նորմալ երկրներում կա ու լյուբոյ վարորդ տուգանվելուց բալ է կորցանում։ Եթե մեկ տարվա ընթացքում կորցնում է 100 բալ, ապա կորցնում է նաև վարորդական իրավունքը։ Ժամանակին իշխանությունը ներեց տուգանքները, որով վատ ուղերձ հղեց մեր հպարտ և սիգնալիստ տաքսիստներին։
Բայց դրա հետ մեկտեղ չներդրեց ապագայում տուգանքների պարտադիր և էֆեկտիվ վճարման մեխանիզմ, ասենք, եթե չի վճարում, մեքենան են տանում տուգանային ու ընդեղ պահում։ Հիմա մարդիկ մի անգամ տեսան կարելի է տուգանվել ու դա ջրել, կրկին են պահանջում՝ թքած ունենալով պարտաճանաչ ու տուգանքներ վճարող վարորդների վրա։ Հենց էս պահանջի համար արժե իրենց բոլորին վարորդական իրավունքից զրկել ու նորից քննության ուղարկել»։
https://www.facebook.com/arshaluys.mghdesyan/posts/10216670845236183