
Երեկ՝ փետրվարի լույս 6-ի գիշերը գողացել են Իջևան քաղաքի կենտրոնում գտնվող «Բազե» սուպերմարկետում գտնվող վճարային տերմինալը, գողոնը կազմում է շուրջ 1 միլիոն դրամ: Իջևանի «Ներսես Շնորհալի» եկեղեցու մոտ գտնվող սուպերմարկետի առաջին հարկի եվրապատուհանով տերմինալը դուրս են բերել: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մեր տեղեկություններով՝ տերմինալը սուպերմարկետում տեղադրված է եղել վարձավճարով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ