Առողջ ճարպակալման տեսությունը առասպել է
Advertisement 1000 x 90

Առողջ ճարպակալման տեսությունը առասպել է

Շվեդ գիտնականներն նյութափոխանակման առումով անհիմն են կոչել առողջ ճարպակալումը: Այդ տեսությունը տարածում է ստացել մոտավորապես   15 տարի առաջ և ենթադրում է, որ որոշ դեպքերում ավելորդ քաշը ֆիզիոլոգիապես նորմալ է և չի հանգեցնում նյութափոխանակության խանգարման:

Գիտնականները սպիտակ ճարպային հյուսվածքի նմուշներ են վերցրել ավելորդ քաշ ունեցող մարդկանցից, որոնց նյութափոխանակությունը ֆիզիոլոգիապես ընդունելի է համարվել: Անցկացված վերլուծությունը ցույց է տվել, որ այդ հյուսվածքների բջիջները մոտավորապես նույն կերպ են հակազդում  ինսուլինով խթանմանը, ինչպես ախտորոշված ճարպակալմամբ մարդկանց մոտ, այսինքն հանգեցնում են գեների առանձնահատուկ խմբի անոմալ արտահայտվածության:

Նյութափոխանակային առումով առողջ ճարպակալման կողմնակիցները ենթադրում են, որ ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտավորապես   30 տոկոսը նորմալ նյութափոխանակություն ունի: Դա նշանակում է, որ այդ մարդիկ հատուկ բուժական սպասարկման կարիք չունեն: Առողջ ճարպակալմամբ մարդկանց տարբերակիչ նշանը համարվում է ինսուլինի հանդեպ բարձր զգայունությունը, որն օրգանիզմի կողմից գլյուկոզայի արագ յուրացման է հանգեցնում:

Հետազոտությունը հրապարակվել է Cell Reports ամսագրում: