ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 7-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.43 դրամով և կազմել 488.69 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.81 դրամով և կազմել 554.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 7.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.23 դրամով և կազմել 630.65 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 10.11 դրամով և կազմել 20620.1 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.90 դրամով և կազմել 247.15 դրամ: Պլատինի գինը նվազել է 35.77 դրամով և կազմել 12867.92 դրամ: