Վառ գույներ ու խենթ աղջիկ. այս կերպարով է դերասանուհի Էմմա Սապունջյանը ներկայացել նոր ֆոտոշարքում, որի դեպքում շեշտը դրված է եղել բնական էմոցիաների վրա։ Դերասանուհին նոր լուսանկարները տրամադրել է Tert.am Life–ին ու պատմել սև–ից վառ գույների անցման, համարձակության ու ափսոսանքի մասին։
Դերասանի մասնագիտությունն ինքնին ենթադրում է լինել ուշադրության կենտրոնում։ Երիտասարդ դերասանուհին նոր է հայտնիություն ձեռք բերում, սակայն փողոցում նրան արդեն ճանաչում են։ Ուշադրություն չսիրող Էմման փորձում է հաշտ լինել այս փաստի հետ. «Ես ընտրել եմ այնպիսի մասնագիտություն, որի բերմամբ հաճախ ուշադրության կենտրոնում ես լինում։ Հաճախ դա ինձ այդքան էլ դուր չի գալիս, բայց տանելի է։ Պարզապես ես տեսակով եմ այդպիսին։ Օրինակ, երբ մեծ շրջապատում եմ, չեմ կարող լինել լիդեր` մարդ, որին անընդհատ կնայեն, կլսեն։ Նախընտրում եմ լինել «սուսուփուս»»։
Ամբողջությամբ՝ life.tert.am