Բելա և Սեդի լաբրադորները փրկել են իրենց տիրուհուն՝ Մորին Հեթչերին անխուսափելի մահից։ Կինը կաթված էր ստացել, և շները, հասկանալով, որ նրան օգնություն է պետք, դուրս են վազել տնից ու հարևաններին բերել այնտեղ, որոնք տանտիրուհու համար բժիշկներ են կանչել։ Քանի որ օգնությունը ժամանակին էր հասել, կինը փրկվեց։
Մորինը զբաղվում էր տնային գործերով, երբ հանկարծ թուլացել և վայր էր ընկել հատակին։ Հայտնի չէ, թե որքան է այդպես մնացել և ինչ կպատահեր նրա հետ, եթե շներ չունենար։
«Ես հիշում եմ, թե ինչպես ինձ մոտ վազեց Սենդին։ Ես նրան ասացի. «Մայրիկին օգնություն է պետք», և այդ ժամանակ երկու շներն էլ դուրս վազեցին»,- պատմել է ամերիկուհին։
Տեսահսկման սարքը նկարահանել է, թե ինչպես են լաբրադորները դուրս վազել և ճանապարհն անցնելով վազել հարևանների տուն։ Նրանք շատ արագ եկել են շների տիրուհու մոտ և շտապօգնություն կանչել։ Հիվանդանոցում բժիշկները պարզել են, որ կինը կաթված է ստացել։
Կնոջն անհրաժեշտ օգնություն ցուցաբերած բժիշկները նշել են, որ կաթված ստացած մարդու փրկության ժամանակ մեծ դեր է խաղում ժամանակի գործոնը. եթե ուշանաս, պացիենտը կարող է մահանալ կամ ընդմիշտ հաշմանդամ մնալ։ Շների շնորհիվ Մորինը ժամանակին օգնություն ստացավ։
Իհարկե, լաբրադորների տիրուհին դեռևս չի կարող հասկանալ, թե ինչպես են շներն ինքնուրույն դուրս եկել տնից. նրա խոսքով՝ դռներն ավտոմատ փակվում են կողպեքով։