Ինձ քցեցին, ասես տխմար լինեի. Յանուկովիչը մեղադրում է ԵՄ-ին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինձ քցեցին, ասես տխմար լինեի. Յանուկովիչը մեղադրում է ԵՄ-ին

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մեղադրել է ԵՄ-ին, որ իրեն խաբել են 2014-ի փետրվարին՝ կոչ անելով համաձայնագիր կնքել ուկրաինական ընդդիմության հետ, հետո ճանաչելով նրա հեռացումը իշխանությունից։ Այս մասին հայտնում է Радио Свобода-ն։

«Ինձ քցեցին, ասես տխմար լինեի»,- մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Մոսկվայում, հայտարարել է վտարանդի նախկին նախագահ Յանուկովիչը, հավելելով, որ Ռուսաստան վերադարձել է մի քանի օր առաջ, իսկ մինչ այդ եղել է արտասահմանում` բուժման նպատակով: Դա զուգադիպել է Կիեւի դատարանի՝ իրեն հեռակա դատապարտման հետ. 13 տարվա ազատազրկում։

Յանուկովիչը սուր քննադատության է ենթարկել ներկայիս ուկրաինական իշխանություններին եւ անձամբ Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին:



Նման նյութեր