
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը.
«Բարեկամներ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ղեկավարելու եմ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը։
Մեր պատվիրակության կազմում են Անուշ Բեղլոյանը և Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), և ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը:
ՍԾՏՀ-ի կազմակերպության անդամ են հանդիսանում 12 պետություններ։
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահը ներկայումս Օգտայ Ասադովն է (Ադրբեջան), գլխավոր քարտուղարը՝ Ասաֆ Հաջիևը այդ երկրից»։