Ուկրաինայի անկախության ողջ պատմության ընթացքում ռեկորդային թվով թեկնածուներ կմասնակցեն հանրապետության նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են մարտի 31-ին: Ինչպես փետրվարի 8-ին հայտարարել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ իրավունքն ստացել Է 44 մարդ: Հանձնաժողովը հաստատել Է նախագահի պաշտոնի հավակնորդների ամփոփիչ ցուցակը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել Է նախագահի 44 թեկնածու»,-ՏԱՍՍ-ին հայտնել են Ուկրաինայի ԿԸՀ-ում:
Սա թեկնածուների թվով ազգային ռեկորդ Է անկախության բոլոր տարիների ընթացքում: Ընդամենը գրանցման փաստաթղթեր Էր ներկայացրել 91 հավակնորդ, ինչը նույնպես աննախադեպ Էր Ուկրաինայում ընտրությունների ողջ պատմության ընթացքում: Նախորդ արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվել են 2014 թվականին իշխանությունից նախագահ Վիկտոր Յանուկովիչի ուժային հեռացումից հետո, փաստաթղթեր ներկայացրած 26 անձանցից գրանցվել Էր 23 թեկնածու:
Իսկ նախորդ ռեկորդը սահմանվել Էր դրանից տասը տարի առաջ: 2004 թվականին ԿԸՀ-ն ընտրություններին թույլ Էր տվել մասնակցել 26 հավակնորդներից 24-ին:
Ուկրաինայի բարձրագույն պետական պաշտոնի ներկայիս հավակնորդների թվում են ինչպես շատերին ծանոթ քաղաքական, պետական գործիչներ, այնպես Էլ քիչ հայտնի անձնավորություններ: Այդուհանդերձ, ակներեւ Է, որ իրական պայքարը կծավալվի հինգ հիմնական թեկնածուների միջեւ: Բազմաթիվ հարցումների համաձայն, առաջին հնգյակում տեղ են գրավում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոնն, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կազմակերպության ղեկավար Յուրի Բոյկոն, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոն եւ շոումեն Վլադիմիր Զելենսկին: Վերջինս հունվարյան սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով նույնիսկ հայտնվեց առաջին տեղում: