«Տոկիո 2020»-ի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի բոլոր մեդալները կպատրաստվեն էլեկտրոնային վերամշակված թափոններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC News-ն՝ հղում անելով մրցույթների կազմակերպիչների հայտարարությանը:
Բավարար քանակությամբ էլեկտրոնային թափոն հավաքելու նախագիծը մեկնարկել է 2017թ.: Ծրագրի իրականացման համար հավաքվում են հին սմարթֆոնների ու նոութբուքերի թափոնները:
Նախատեսվում է հավաքել 30.3 կգ ոսկի, 4100 կգ արծաթ և 2700 կգ բրոնզ: Կազմակերպիչներն ասում են, որ նրանք գնում են մարտ ամսին այդ նպատակներին հասնելու ճանապարհով:
Բրոնզի անհրաժեշտ պաշարը հավաքվել է 2018թ. հունիսին, իսկ հոկտեմբեր ամսին արդեն հավաքագրվել էր ոսկու անհրաժեշտ քանակության 90, իսկ արծաթի՝ 85%-ը:
2018 թ. նոյեմբերին հավաքվել էր 47.488 տոննա աղբը նետված սարք, իսկ հանրությունը ևս հինգ միլիոն օգտագործված հեռախոս էր տրամադրել տեղական ցանցի ներկայացուցիչներին:
«Հաշվարկվում է, որ օլիմպիական և պարալիմպիկ մնացած մեդալների համար անհրաժեշտ մետաղի մնացորդը կարելի է ստանալ արդեն նվիրաբերված սարքերից», – ասված է «Տոկիո 2020»-ի կազմակերպիչների հայտարարության մեջ:
«Տոկիո 2020-ի» օլիմպիական մեդալների դիզայնը կներկայացվի այս տարվա ընթացքում: