Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է մահացած երկվորյակ քրոջ մասին
Advertisement 1000 x 90

Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է մահացած երկվորյակ քրոջ մասին

Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը The Australian պարբերականին տված հարցազրույցում պատմել է ընտանեկան գաղտնիքի մասին:

58-ամյա Գլեդիսի խոսքով՝ երիտասարդ տարիներին ինքն ընտանիքի ընկերներից մեկից պատահաբար իմացել է, որ երկվորյակ քույր է ունեցել, որը մահացել է ծննդաբերության ժամանակ: Տարիներ անց Գլեդիսն իր ծննդյան վկայականում նշագրում է նկատել, որ ինքն ավագն է զույգ քույրերից:

«Իմ բախտը բերել է… Չէ որ կյանքի յուրաքանչյուր օրն ինձ համար բոնուս է: Քրոջս չի հաջողվել ողջ մնալ: Իմ բախտն ուղղակի բերել է, որ առաջինն եմ լույս աշխարհ եկել»,- ասել է Բերեջիկլյանը:

Նա խոստովանել է, որ իր ողջ կյանքում փորձել է երկուսի փոխարեն ապրել և երբեք չի նեղացել ծնողներից, որոնք թաքցրել էին իրենից երկվորյակ քրոջ մասին իրականությունը:

Գլեդիս Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում հայ գաղթականներ Գրիգորի և Արշայի ընտանիքում: Բերեջիկլյանի պապերը վերապրել են Հայոց ցեղասպանությունը: Մինչև հինգ տարեկանը Գլեդիսը միայն հայերեն է խոսել, այնուհետև սովորել է անգլերեն: Ներգրավված է եղել հայ-ավստրալիական համայնքում, պաշտոնավարել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեում:

2017 թվականին դարձել է Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետը: Նախկինում զբաղեցրել է նահանգի գանձապետի, արդյունաբերական կապերի նախարարի և տրանսպորտի նախարարի պաշտոնները:

tert.am