Երգչուհի Սիրուշոն ելույթ է ունենալու Միջին Արևելքում հեղինակություն ունեցող միջոցառման ժամանակ։ Նա այս մասին գրել է Instagaram–ի իր էջում։
«Հայկական ժողովրդական երգերով ներկայացնելու եմ Հայաստանը: Այս պահին մտքերով Հայաստանում եմ, բայց աշխատանքային պարտականություններս բերել են այստեղ, և փորձելու եմ հնարավորինս լավ ներկայացնել մեր երկիրը, ստիպել հանդիսատեսին զգալ հայկական ջերմությունը»,– գրել է երգչուհին։