«Այդ հատկանիշն ինձ ստիպեց ավելի ու ավելի սիրել իրեն». Մովսես Նիկողոսյանը` կնոջ, ընտանիքի համալրման ցանկության և ստեղծագործական նորությունների մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Այդ հատկանիշն ինձ ստիպեց ավելի ու ավելի սիրել իրեն». Մովսես Նիկողոսյանը` կնոջ, ընտանիքի համալրման ցանկության և ստեղծագործական նորությունների մասին. life.tert.am

Դերասան Մովսես Նիկողոսյանը կալանավայրից դուրս գալուց հետո վերադարձավ հեռուստաէկրաններ, սակայն ոչ երկարատև նախագծերով։ Մովսեսն այս փուլում այլ ծրագրեր ունի։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է ոչ միայն այս փուլի զբաղվածության, այլև ընտանեկան կյանքի մասին։

«Ես մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ուստի` որոշել եմ այսուհետև զբաղվել նաև դրանով։ Այն հնարավորություն է տալիս պարզ արտահայտել բողոքներն ու նկարագրել այն թերությունները, որոնք առկա են պետության մեջ։ Դա կարող է լինել և՛ կատակերգության,և՛ այլ ժանրերի միջոցով։ Ես ասելիք ունեմ իմ ժողովրդին։ Կարծում եմ` ռեժիսորի համար կարևորը դա է»,– ասաց Մովսեսը։

Դատապարտված լինելու փուլում Մովսեսը գիրք է գրել, որի հիման վրա ֆիլմ նկարահանելու մտադրություն ունի, այժմ աշխատում է դրա մշակման վրա։ Այնուամենայնիվ, դերասանը դեռ վաղ է համարում այն հանձնել հանդիսատեսի դատին, քանի որ մեծ աշխատանք է ենթադրում։ Հիմա նա պատրաստվում է ֆիլմ նկարահանել հայ հեղինակի պիեսի հիման վրա։ Գործն այժմ մշակման փուլում է, որպեսզի դառնա կինոսցենար, դրանով զբաղվում է Արմեն Վարդանյանը։

Դերասանն առայժմ չի բացահայտում, թե ինչ գործ է ընտրել, ասում է` պրեմիերայի ժամանակ բոլորն այդ մասին կիմանան։ «Մենք ունենք հարուստ դրամատուրգիա, որն այսօր չի հիշատակվում, մոռացության է մատնվել, էկրանները լցված են էժանագին, հասարակ դատարկաբանություններով:

Դա ինձ, իրոք, անհանգստացնում է։ Ուստի ընտրեցի այնպիսի գործ, որը մեր հայ գրականության մասնիկն է` հագեցած փոխհարաբերությունների ճշգրտությամբ, իրականության վառ նկարագրով, կերպարների առանձնահատկություններով և խնդիրների առկայությամբ, որոնք լուծումներ են պահանջում»,– շեշտեց նա ու հայտնեց, որ ֆիլմում հանդես կգան շատ սիրված դերասաններ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերնդից։ Նա հպարտությամբ նկատեց, որ Ռաֆայել Քոթանջյանը համաձայնել է նկարահանվել ֆիլմի գլխավոր հերոսի դերում։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր