Բժիշկները խորհուրդ չեն տալիս նախաճաշին բանան ուտել
Advertisement 1000 x 90

Բժիշկները խորհուրդ չեն տալիս նախաճաշին բանան ուտել

Բժիշկները խորհուրդ են տալիս բանան չօգտագործել նախաճաշին, քանի որ այդ դեպքում մարդուն կարող է սպառնալ շաքարի կտրուկ աճ արյան մեջ: Իսկ դա կհանգեցնի քաղցի զգացման և շատակերության:

Ոչ ոք չի վիճի, որ քնից ընդարմացած մեր օրգանիզմն առավոտյան կարիք է ունենում աշխուժացման, և այդ էներգիան հնարավոր է ապահովել ճիշտ նախաճաշի միջոցով:

Եթե բանանը չի համակցվում առողջ ճարպեր պարունակող սննդի հետ, պիտանի չէ նախաճաշին, քանի որ որոշ ժամանակ անց առաջացնում է քնկոտության զգացում: Բացի այդ` բանանը չի նպաստում նորմալ մարսողության պահպանմանը: Շաքարի ցանկացած չափ ընդունելիս սկսվում է դրա ֆերմենտացիան, որը հիշեցնում գարեջրի խմորումը: Ի հետևանք շաքարը քայքայվում է` վերածվելով թթվի և ալկոհոլի, որոնք խցանում են մարսողական համակարգը:

Բայց պետք չէ վրդովվել, եթե դուք չեք պատկերացնում ձեր առավոտն առանց բանանի: Այդ միրգը լիովին կարող է համակցվել առողջ ճարպերի հետ, ինչպիսիք են` գետնանուշի յուղը, բնական յոգուրտը կամ շիլաները, ինչպես նաև` որոշ համեմունքներ և խոտաբույսեր: Այս ամենը կօգնի չեզոքացնել թթուն և դանդաղեցնել շաքարի նյութափոխանակությունը` դրա կտրուկ տատանումներից խուսափելու համար: