«Աշխարհի ամենաուժեղ կրոնը բարությունն է»,- ասում է դերասան Ռիչարդ Գիրը:
«Իմ ընկերոջ մայրը ողջ կյանքում հետևում էր առողջ սննդակարգին։ Երբեք ալկոհոլ չէր օգտագործում կամ ինչ-որ «վատ» սնունդ, ամեն օր զբաղվում էր ֆիզիկական վարժություններով։ Միշտ շարժուն էր ու ակտիվ, ընդունում էր բոլոր հավելումները, որոնք նշանակում էր բժիշկը, երբեք արևի տակ առանց արևապաշտպան միջոցների դուրս չէր գալիս տանից, իսկ երբ դուրս էր գալիս, ապա այնքան կարճ ժամանակով, որքան դա հնարավոր էր։ Այժմ նա 76 տարեկան է և տառապում է մաշկի քաղցկեղով, ողնուղեղի քաղցկեղով և բարդագույն աստիճանի օստեոպարոզով։
Իմ ընկերոջ հայրը բեկոնը բեկոնի հետևից է ուտում, կարագը՝ կարագի, ճարպը՝ ճարպի, երբեք, տառացիորեն երբեք սպորտով չի զբաղվել, ամեն ամառ արևայրուք է ստացել արևի տակ մինչև սևանալը, փաստորեն ապրում էր լիարժեք կյանքով, ինչպես ուզում էր, և ոչ այնպես, ինչպես խորհուրդ էին տալիս նրան շրջապատող անձինք։ Հիմա նա 81 տարեկան է, և բժիշկներն ասում են, որ նա երիտասարդ մարդու առողջություն ունի։
Մարդիկ, դուք չեք կարող թաքնվել սեփական թույնից։ Այն կա, և այն կգտնի ձեզ։ Այնպես որ, ինչպես ասաց իմ ընկերոջ մայրը. «Եթե ես իմանայի, որ իմ կյանքն այսպես կավարտվի, ես այն կապրեի լիարժեքորեն՝ վայելելով այն ամենը, ինչն ինձ խորհուրդ էին տալիս անել»։
Մեզնից ոչ ոք այստեղից, այս աշխարհից կենդանի չի պրծնելու։ Այնպես որ, խնդրում եմ, վերջ տվեք ինքներդ ձեզ վերաբերվել՝ ասես ինչ-որ անկարևոր, երկրորդական մի բանի։ Կերեք համեղ կերակուր։ Քայլեք արևի տակ։ Ցատկեք օվկիանոսի մեջ։ Կիսվեք թանկարժեք ճշմարտությամբ, որը ձեր սրտի մեջ է։ Հիմար եղեք, բարի եղեք, տարօրինակ եղեք։ Ուրիշ բաների համար պարզապես ժամանակ չկա»,- պատմել է Ռիչարդ Գիրը։
Պատրաստեց Սոֆա Պետրոսյանը