Մենք եթերում ենք նույն ռիթմով, նույն օբյեկտիվությամբ, նույն օպերատիվությամբ, նույն կազմով, նույն կարգախոսով՝ «Չենք փակվելու»
Advertisement 1000 x 90

Մենք եթերում ենք նույն ռիթմով, նույն օբյեկտիվությամբ, նույն օպերատիվությամբ, նույն կազմով, նույն կարգախոսով՝ «Չենք փակվելու»

Օրենքով սահմանված կարգով ես եւ աշխատակիցները ստացանք մեր ծանուցագրերը:

Անկեղծ ասած, սա դժվար գործընթաց էր, յուրաքանչյուրին աշխատանքի ընդունելիս երկար ուսումնասիրել, քննարկել ենք ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդկային որակները:

Ճիշտ ընտրության արդյունքում էլ անցնող տասնամյակներում դարձել ենք թիմ, շարժվել առաջ հստակ քայլերով:

Կարողացել ենք միշտ մնալ հավասարակշիռ հեղհեղուկ այս կյանքում: Վերջին օրերին անկախ Շիրակի շուրջ ծայր առած իրադարձություններից եւ դժվարություններից, աշխատակազմը չընկրկեց:

Մեզ նաեւ ուժ տվեց ԶԼՄ-ի, տարբեր լրագրողական կազմակերպությունների, Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, տեղական եւ միջզգային հկ-ների, ԱԺ պատգամավորների, իրավաբանների, արվեստագետների, հայտնի գյումրեցիների եւ շատ այլ մարդկանց սատարումը:

Հունվարի 31-ից առանց ծանուցագրերի, այսօր արդեն ծանուցագիրը վերցրած, բոլորս վստահ ենք, որ այն դեռ ոչինչ չի նշանակաում: Մենք եթերում ենք նույն ռիթմով, նույն օբյեկտիվությամբ, նույն օպերատիվությամբ, նույն կազմով, նույն կարգախոսով՝ «Չենք փակվելու»:

Արթուր Ղանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը:



Նման նյութեր