Մուտիլովկեն իր միակ շնորհքն է. Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

Մուտիլովկեն իր միակ շնորհքն է. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի գրառումը:

Մուտիլովկեն իր միակ շնորհքն է: 20 տարի մարդը պրոֆեսիոնալ մուտիլովշիկությամբ է զբաղվել ու եղել է իր ոլորտի առաջատարը: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Նոր տարվա շեմին սպանված զինծառայողի մասին ինֆորմացիան կոծկվել է, որտև դե հո չէին ասելու, որ բանակցային լիֆտի մեջ իրենց վրա թքել են: Ամսից ավել հացադուլի մեջ գտնվող լրագրողի մասին դե հո չէին ասելու, որտև իրենք թավշյա, ոչ բռնի ու տենց… Վիճակագրական կոմիտեն բռնում, կանխատեսում է 5,3 տոկոս ՀՆԱ-ի աճ, շեֆը ասում ա քիչ ա, բռնում են ևս 0,5 տոկոս են ավելացնում «արագի» մեջ ու դրա համար մի քանի շաբաթ ուշացնում են հաշվետվությունը: Անցած տարվա հունվարի արտահանման թվերը բռնում, դնում են հունիսի վրա: Լրագրողներին հորդորում եմ ոստիկանության կողմից տրամադրված ճանապարհային մահացության դեպքերի թվերը ուսումնասիրել, կոնկրետ անցած տարվա առաջին կիսամյակի որևէ ամիս վերցրեք ու անուն առ անուն ստուգեք մահացածներին, շատ չեն մի քանի տասնյակ են: Շատ հուզիչ բացահայտումներ են ձեզ սպասում:

Ժանրի կանոններով էս դեբիլները պիտի շուտով ԿԲ-ի պահուստները մսխեն դրամի փոխարժեքը պահելու վրա ու սկսեն փող տպել, որ ասեն, որ աշխատավարձ են բարձրացրել: Ասենք միջին աշխատավարձը կլինի մոտ մեկ միլիոն դրամ, մոտավորապես մեկ զուգարանի թղթի գնի չափ:

Ու որ հանկարծ չմոռանաք հիշեցնեմ՝ օլիգարխներ էլ չկան, էլ չկան նաև մենաշնորհներ: Ալիևի հետ բանակցություն չկա: Կոռուպցիա ու ստվերային տնտեսություն չկա: Սիրիայում զորախումբ չկա: Արտագաղթ չկա: Արենիի վրա ադրբեջանական զորք չկա: Քաղաքական հետապնդումներ չկան: Տուշոնկա յա կա, յա չկա: Ու կա 200 թափուր աշխատատեղ ինչոր կարի ֆաբրիկայում: Մարտի 1-ն էլ դե բացահայտված է…

#մուտիտի_արքան
#դեբիլների_ապստամբություն



Նման նյութեր