Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Մի հինգ տարի առաջ, ԱՄՆ-ում Մասաչուսեթս նահանգի շերիֆներից մեկի գրասենյակում մի երեք ամիս ֆինանսիստություն էի անում: Մի 30-40 հոգի մարդ էր աշխատում:
Սոցցանցերը արգելափակված էին տեղի համակարգիչներում… ասում էին, որ մյուս պետական կառույցներում էլ նույնն ա: Ասում էին, որ շեղում ա աշխատողներին և նրանց արդյունավետությունը ընկնում ա:
Մինչև վերջին տարիները մեր պետական համակարգում էլ էր նույնը: Համենայն դեպս, երբ 2012-ին դուրս եկա համակարգից էսպես էր: Կարծում եմ սա համակարգի փոքր, տեխնիկական, սակայն դրական կողմերից էր:
Կարծում եմ, որ գրասենյակում հարկատուների միջոցների հաշվին ֆեյսբուքում նստած պաշտոնյան արդյունավետ չի կարող լինել:
Ի դեպ, պատգամավորների դեպքում, կարծում եմ հակառակը պետք ա լինի: Ցանցում պիտի ակտիվ լինեն, որ ժողովորդի տրամադրություններին օպերատիվ կերպով ծանոթանան ու նաև պատշաճ արձագանքեն. սա նրանց գործի մասն ա, քանի որ մարդկանց են ներկայացնում, որի համար էլ գործուղել ենք ԱԺ:
Բարի լույս բոլորիդ: Հատկապես ֆբ-ում հիմա էս գրառումը կարդացող պետական պաշտոնյաներին»