Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորն ու բռնկվել
Advertisement 1000 x 90

Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհին «Mercedes»-ը գլորվել է ձորն ու բռնկվել

Փետրվարի 11-ին` ժամը 08:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes Viano» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: