Հույս չունենաք՝ ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին՝ բոլոր առումներով. վարչապետ. hayastan24.com
Advertisement 1000 x 90

Հույս չունենաք՝ ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին՝ բոլոր առումներով. վարչապետ. hayastan24.com

Հայաստանում կան մտայնություններ, որ խորհրդարանական ընտրություններից հետո բոլորը կմոռանան, թե ինչու են հավաքվել ու ամեն ինչ կսկսվի նորից: Համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հույս չունենաք՝ ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին՝ բոլոր առումներով: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, որոնք ասում էին՝ մինչև խորհրդարանական ընտրությունները հեսա բան չմնաց, մի բան կանեն, մի բան կլինի, ուզում եմ ասել՝ մի բան չեն անի ու ոչ մի բան չի լինի: Միակ բանը, որ կլինի Հայաստանում, կոռուպցիան և կոռուպցիոներին արմատախիլ անելն է: Այս ընթացքում մենք շանս ենք տվել ու տալիս ենք շատերին և գուցե բոլորին, ովքեր չեն օգտվի այդ շանսից փոխվող իրականությանը զուգընթաց, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- շեշտեց վարչապետը:

Նա նկատեց, որ որոշ վայրերում դեռևս շարունակվում են հին ավանդույթները, երբ գյուղապետարանի հաստիքացուցակում մի շարք աշխատակիցներ են ընդգրկված, որոնք խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով են հայտնվել աշխատակազմում, ու ըստ էության, անգամ, աշխատանքի չեն գալիս:

Փաշինյանի խոսքով՝ պետական ծառայությունը չի կարող լինել բիզնես գործունեություն:

«Երբ որևէ համայնք ես մտնում, աչքի ընկնող օբյեկտներով հետաքրքրվում ես, պարզվում է՝ կամ համայնքապետինն է, կամ տեղակալինը: Զարմանալի է, որ այդ մոտեցումը հանդուրժում է նաև հանրությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և պնդեց, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ չպետք է լինեն:

hayastan24.com



Նման նյութեր