Քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին. ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում
Advertisement 1000 x 90

Քաղաքապետի թեկնածուներից մեկի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին. ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում

Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանի կողմնակիցները փակել են Վարդենիս-Երևան մայրուղին՝ պատճառաբանելով, թե Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  խոչընդոտում են  իրենց քարոզարշավը: Գևորգ Սիմոնյանի կողմնակիցները նշում են, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արգելել է իրենց թեկնածուին քարոզարշավ անցկացնել Վարդենիսի բժշկական կենտրոնում, մինչդեռ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը, ով նույնպես առաջադրել է իր թեկնածությունը փետրվարի 17-ին կայանալիք ընտրություններում, այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և քարոզարշավ անցկացրել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը նշեց, որ Վարդենիս-Երևան մայրուղին փակ է արդեն 1.5 ժամ: Նա պարզաբանեց, որ Գեղարքունիքի մարզպետը բոլոր թեկնածուներին արգելել է բուժհիմնարկներում քարոզարշավ իրականացնել, իսկ ինքը Վարդենիսի բժշկական կենտրոն գնացել է ոչ թե քարոզարշավ իրականացնելու, այլ աշխատանքային քննարկման համար: «Վարդենիս-Երևան մայրուղին շարունակում է փակ մնալ, տեղում են ոստիկանության աշխատակիցները, ովքեր համապատասխան բացատրական աշխատանքներ են տանում  ակցիայի մասնակիցների հետ»,- ասաց Մելքոնյանը:



Նման նյութեր