Հայաստանի պետգույքի նախագահը ֆեյսբուքով հայտարարություն է տարածել։ «Պետգույքի կոմիտեին անհրաժեշտ են հաշվապահ, իրավաբան (գլխավոր մասնագետ) և պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի գլխավոր մասնագետ (իրավաբան կամ տնտեսագետ կամ մենեջեր)»։ Հատկանաշական է, որ նրա փնտրած աշխատողները քաղծառայության հաստիքների համար են։ Փաստորեն այդ մասնագետների կարիքն այն աստիճանի է հասունացել, որ հիմնարկի ղեկավարը դիմել է նման ծայրահեղ քայլի՝ անձամբ հայտարարություն տալով իր ֆեյսբուքյան էջում։ Կհաջողվի նրան այս եղանակով մարդ գտնել և ուղարկել քաղծառայության քննության, դեռ հարց է։ Հետաքրքիրն այն է, որ վարչապետի՝ սիվիներ հավաքելու հայտնի հայտարարությունից հետո բավական դիմողներ էին եղել։ Պետգույքի նախագահը կամ տեղյակ չէ այդ կադրերի բազայից, կամ էլ համապատասխան մարդ չի գտել։ Ամեն դեպքում երկրում երբեք այսպիսի կադրային սով չի եղել, որ գերատեսչության ղեկավարն անձամբ հաշվապահ փնտրի, այն էլ ՝ ֆեյսբուքով։
Պետգույքի նախագահի հույսը ֆեյսբուքն է․ նա աշխատողներ է փնտրում. armdaily.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ