Այսօր կառավարության ընդունելությունների դահլիճում Հայաստանի համայնքապետերի մասնակցությամբ համաժողով էր հրավիրվել։ Մասնակցում էին երկրի բոլոր գյուղապետերն ու քաղաքապետերը, նաև մարզպետները, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Բացման խոսքով հանդես եկավ նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո խոսեց Սուրեն Պապիկյամը։ Վերջինս իր ելույթից հետո դուրս եկավ միջանք, որ պատախսանի լրագրողների հարցերին։ Սակայն, երբ Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը փորձեց մոտենալ ամբիոնին և մի քանի խոսք ասել, որ նախարարը լսի, նրան թույլ չտվեցին։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պահանջեց, որ Հովսեփյանը կարճ կապի։ Այգեստանի գյուղապետն էլ ասաց, որ ինքը ջրագծերի և ոռոգման ցանցի խնդիրների հետ կապված խոսք ունի ասելու…
Մասնավորապես նա նշեց, որ մարզպետի ցուցումով իր դեմ քրեական գործ են հարուցել, բայց ոչ մի բան չեն գտել։ «Էդ նույն մարզպետը կազմակերպեց, իմ դեմ հանեց մի 25-30 պլանքյաշի, բերեցին իմ նկատմամբ երկու հատ քրեական գործ հարուցեցին անցած տարի, քննեցին, քննեցին, կարճեցին հանցակազմի բացակայության պատճառով»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ամբողջությամբ՝ hraparak.am կայքում: