Սա արվեստագետի պատասխանն է չինովնիկական լկտիությանը. հացադուլավոր Հովհաննես Գալստյան. armdaily.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սա արվեստագետի պատասխանն է չինովնիկական լկտիությանը. հացադուլավոր Հովհաննես Գալստյան. armdaily.am

Արդեն 9-րդ օրն է կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը հացադուլ է անում՝ պահանջելով վերսկսել իր՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը։ Armdaily.am-ն այցելեց կինոռեժիսորին։ Քիչ առաջ շտապ օգնության աշխատակիցների բուժզննությունը ցույց էր տվել, որ ռեժիսորը արյան բարձր ճնշում ունի։ Հովհաննես Գալստանը դա բացատրեց գիշերային անքնությամբ։ Գալստյանի խոսքերով, նախորդ անգամ հացադուլը դադարեցրել էր մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո։

«Նա երաշխիքներ էր տվել, որ ֆիլմի ֆինանսավորումը կշարունակվի։ Ստեղծվել էր հանձնաժողով, որը հարցի ուսումնասիրույունից հետո որոշում կայացրեց, որ ֆինանսավորումը կասեցվել անօրինական։ Հիմա իմ փաստաբանը պահանջում է այդ արձանագրությունները, որպեսզի մենք ցրենք այն միֆը, թե գոյություն ունի իրավական թնջուկ այս հարցի առնչությամբ։ Իրավական թնջուկ «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ գոյություն չունի։ Մշակույթի նախարարության ստեղծած ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովն ապօրինի կերպով կասեցրել է ֆիլմը։ Այս ֆիլմը կասեցված է բացառապես անձնական թշնամանքի պատճառով»,-ասաց նա։

armdaily.am



Նման նյութեր