Եթե ցանկանում եք դադարել անառողջ սնունդ ցանկանալ, ապա պետք է ընդամենը ֆիզիկական վարժություններ անեք, պնդում են University of Texas at Austin-ի գիտնականները: Նրանք հայտնաբերել են, որ սպորտի կանոնավոր պարապմունքները կապված են սնվելու սովորության բարելավման հետ:
International Journal of Obesity-ում հրապարակված նոր հետազոտությանը University of Houston и University of Alabama at Birmingham-ից մասնակցել է 2680 ուսանող: Նրանցից ոչ ոք կանոնավոր սպորտով չէր զբաղվում և դիետայի չէր հետևում:
Փորձի շրջանակում նրանք 15 շաբաթ շարունակ, շաբաթը երեք անգամ, օրական 30 րոպե սկսել են աերոբիկայով զբաղվել, ինչպես նաև նրանց հատուկ կարգադրել են չփոխել սննդակարգը և ուտել այն, ինչ ցանկանում են:
Պարզվել է, որ մի քանի շաբաթվա մարզումներից հետո փորձի մասնակիցները, որոնք նախկինում սակավաշարժ էին, ընտրել են օգտակար սննդամթերքներ (անյուղ միս, մրգեր և բանջարեղեն), մինչդեռ տապակած հավի, գազավորված ջրի և այլ անառողջ սննդի նկատմամբ ձգտումը նվազել է:
Այսպիսով, թեև փորձի մասնակիցները չէին ձգտում փոխել իրենց սննդակարգը, փոփոխություններ այնուամենայնիվ տեղի էին ունեցել՝ ֆիզիկական վարժությունների շնորհիվ:
Նախկինում արված մի շարք հետազոտությունների համաձայն՝ չափավոր ֆիզիկական բեռնվածությունը դոֆամինի մակարդակի փոփոխության հաշվին կարող է նվազեցնել մեծ քանակությամբ կենդանական յուղեր պարունակող սննդի նախընտրությունը: Մի քանի հետազոտություններ ապացուցել են նաև վարժությունների ինտենսիվության և օրգանիզմում ախորժակը կարգավորող հորմոնների միջև փոխադարձ կապը: